Այս գիշեր Մոսկվայի բոլոր օդանավակայաններում խստացրել են անվտանգության միջոցառումները: Պատճառը Չելյաբինսկից Մոսկվա ժամանող ահաբեկչի մասին անանուն զանգն է եղել, հայտնել են ՌԴ ՆԳՆ-ի վարչությունից:
Ըստ զանգահարողի` Չելյաբինսկի մարզի Կոպեյսկ քաղաքից Մոսկվա թռչող օդանավում հանցագործ կար, հաղորդում է «Ռոսբալտը»:
Սակայն հետագայում պարզվել է, որ ծրագրվող ահաբեկչության մասին լուրը կեղծ է: Ուրալի ոստիկանները ձերբակալել են Կոպեյսկի 50-ամյա մի բնակչուհու, որը նախապատրաստվող պայթյունի մասին հայտարարել էր որդու հետ վիճելու պատճառով, որը Մոսկվա էր ուղեւորվել առավոտյան չվերթով:
Հեռախոսազանգը ստանալուց հետո տեղեկությունն անմիջապես հաղորդել էին Մոսկվայի եւ Չելյաբինսկի ոստիկանությանը` Չելյաբինսկից Մոսկվա ուղեւորվող բոլոր օդանավերը ստուգելու համար: Սակայն ահազանգը կեղծ էր եղել: Շուտով բացահայտվել էր հեռախոսային ահաբեկչուհու ինքնությունը` Կոպեյսկի 50-ամյա մի բնակչուհի, որը վիճել էր որդու հետ, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»: Կինը ձերբակալվել է:




























