Երուսաղեմի Լացի պատի մոտ հունիսի 21-ի առավոտյան կրակոցներ են հնչել: Իսրայելական լրատվամիջոցների համաձայն՝սրբավայրի մոտ կրակ է բացել Իսրայելի անվտանգության ուժերի աշխատակիցը:
«Եդիոթ Ահրոնոտ» թերթի տվյալով՝ աշխատակիցը կրակ է բացել տղամարդու ուղղությամբ, որը բացականչել է «Ալլահ աքբար» («Ալլահը մեծ է») եւ ինչ-որ բան է ցանկացել հանել գրպանից:
Ստացած վնասվածքներից տղամարդը շուտով մահացել է, գրում է «Ինտերֆաքսը»:
Բժիշկներին չի հաջողվել փրկել վիրավորի կյանքը: Իսրայելի ոստիկանությունը քննում է միջադեպը, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Լացի պատը հուդայականության գլխավոր սրբավայրն է:




























