Մոսկվայի օղակաձեւ ավտոճանապարհի 41-րդ կիլոմետրում շինարարական վագոններից կազմված ներգաղթյալների ավան են գտել։ 258 մարդ ձերբակալված է՝ Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ղրղըզստանի եւ Թուրքիայի քաղաքացիներ։

Նրանցից  212-ի նկատմամբ վարչական իրավախախտման մասին արձանագրություն է կազմվել՝ ՌԴ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 18.8-րդ հոդվածի հատկանիշներով։

Միգրանտների բնակատեղին հայտնաբերվել է Տրոիցկի անտառային գոտում՝ «Սլավյանսկի Դվորիկ» շուկայի շինարարության ստուգումների ընթացքում։

Ավանում սեփական «փողոցներ» կային, կարգոկանոնը պաշտպանում էր սեփական անվտանգության ծառայությունը։ Իրավապահներին տեսնելով՝ եկվորների մի մասը փորձել է լքել տարածքը, հայտնում է  «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Մոսկվայի ոստիկանության հասարակական կարգի պահպանության վարչության մամուլի ծառայությանը։

Կացարաններից բացի՝ ոստիկանները նաեւ շինանյութերի պարկերից կառուցված գամակներ են հայտնաբերել, որոնցեւմ գիշերում էին միգրանտները։ Տարածքում նաեւ հեծանիվներ, գրասենյակային տեխնիկա եւ սանտեխնիկա է հայտնաբերվել։
Ոստիկանությունում ընդգծել են, որ ավանը շուտով կկազմաքանդվի։