Ռուսական լեգենդար զինագործ Միխայիլ Կալաշնիկովին Իժեւսկից Մոսկվա են տեղափոխել` սրտի հետ կապված խնդիրների պատճառով: Մեկ ամիս առաջ նա ադեն բուժվել էր Իժեւսկի սրտաբանական կենտրոնում: Երկու շաբաթվա բուժման կուրսից հետո նրան դուրս էին գրել, սակայն ավելի ուշ վերջինիս առողջական վիճակը վատացել էր: Այնուամենայնիվ, 93-ամյա հրահանգիչը Մոսկվա թռիչքին լավ է դիմացել:
Կալաշնիկովը տեղափոխվել էր պաշտպանության նախարարության հոսպիտալ, հաղորդում է «Առաջին ալիքը»:
Կալաշնիկովի առողջությունն այժմ կայում ծանր է գնահատվում:
Միխայիլ Կալաշնիկովն ամբողջ աշխարհում հայտնի է որպես լեգենդար ԱԿ ինքնաձիգի ստեղծող: Այն ստեղծվել էր 1947թ.:




























