Ռուսաստանում մոտ 300 մարդ տիզերի խայթոցներից հետո էնցեֆալիտով է հիվանդացել, եւս 700-ը` բորրելիոզով, հաղորդել է Գեննադի Օնիշչենկոն:
Նրա խոսքով` էնցեֆալիտի դեպքերը հիմնականում գրանցվել են Կրասնոյարսկի երկրամասում, Նովոսիբիրսկում, Տվերսկի, Լենինգրադի, Արխանգելսկի, Վոլգոգրադի երկրամասերում, ինչպես նաեւ Խակասիայում, փոխանցում է «Ինտերֆաքսը»:
Ավելի վաղ Օնիշչենկոն հաղորդել էր, որ տիզերի խայթոցների հետ կապված բողոքներով բժիշկներին է դիմել արդեն 180 հազար ռուսաստանցի:
Ինչպես հաղորդել է Ռուսաստանի վայրի բնության համաշխարհային հիմնադրամը, կլիմայի փոփոխությունը հանգեցրել է Կենտրոնական Ռուսաստանում, Հյուսիսում, Սիբիրում եւ Հեռավոր Արեւելքում տիզերի արագ տարածմանը:

























