PKK-ի հիմնադիրներից Մեհմեդ Միլին, ով քրդական հարցի կարգավորման նախաձեռնության սկսվելուն պես վերադարձել է Թուրքիա, Անկարայում նախարարների եւ իշխող կուսակցության պատգամավորների մասնակցությամբ իր 5 երեխաների թլպատման արարողությունն է իրականացրել։
Թուրքական OdaTV կայքի փոխանցմամբ՝ PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) հիմնադիրներից Մեհմեդ Միլին Անկարայի Էթլիք թաղամասում գտնվող Սուլեյմանիյե համալիրում իրականացրել է Մոլդովայում ծնված եւ մուսուլման դարձած իր 5 երեխաների թլպատմանը նվիրված միջոցառումը։
PKK-ի հիմնադրի կազմակերպած միջոցառմանը մասնակցել են նախարարներ, այդ թվում Աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարար Ֆարուք Չելիքը, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության փոխնախագահ Հուսեյին Չելիքը, Հիլվանի քաղաքապետ Ասլան Ալի Բայըքը, Էյուփնեբիի քաղաքապետ Մեհմեդ Յըլդըրըմը եւ իշխող կուսակցության պատգամավորներ։



























