Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն Թուրքիայի հարավ-արեւելյան շրջագայության շրջանակներում հանդիպել է Դիարբեքիրի նահանգապետի եւ այցելել Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին:

Թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն տիկնոջ հետ հանդիպել է Դիարբեքիրի նահանգապետ Մուսթաֆա Ջահիթ Քըրաչի հետ, իսկ ավելի ուշ այցելել Դիարբեքիրի Սուրի շրջանում գտնվող պատմամշակութային վայրերը:

Թուրքիայում ԱՄՆ դեսպանը Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցի այցի ժամանակ հանդիպել եւ զրուցել է օրեր առաջ ԱՄՆ-ից Դիարբեքիրի տեղափոխված հայտնի հայ երաժիշտ, ուդի վարպետ Ուդի Երվանդ Բոսթանջըի հետ:

Նշենք, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն օրեր առաջ այցելել էր Վանի Աղթամար կղզում գտնվող հայկական Սուրբ Խաչ եկեղեցին: