Սան Ֆրանցիսկոյի շրջանային վերաքննիչ դատարանը հանել է Քալիֆորնիայում նույնասեռ ամուսնությունների գրանցման արգելքը:
Արգելքը հանելուց մեկ ժամ անց Սան Ֆրանցիսկոյում ամուսանցել են երկու կին` Քրիսթին Փերին եւ Սանդրա Սթիերը: Ամուսնության գրանցման արարողությունն անցկացրել է  Քալիֆորնիայի գլխավոր դատախազ Քմալա Հարրիսը, հայտնում է  Agence France-Presse-ը:

Քալիֆորնիայում նույնասեռ ամուսնությունների գրանցումը հաջորդել է հունիսի 26-ին ԱՄՆ-ի Գերագույն դատարանի վճռին, որը ոչ սահամանադրական էր ճանաչել 2008թ. ընդունված դաշնային օրենքի՝ ամուսնությունը որպես «տղամարդու եւ կնոջ միություն» սահմանող դրույթը:

ԱՄՆ գերագույն դատարանը փաստացի օրինականացրել է նույնասեռ ամուսնությունները

Նույն օրը Գերագույն դատարանը ուժի մեջ է թողել ներքոհիշյալ դատարանի վճիռը, որը վերացնում էր  նույնասեռ ամուսնությունների գրանցման արգելքը Քալիֆորնիայում, գրում է lenta.ru-ն:

Ներկայումս ԱՄՆ-ում նույնասեռ ամուսնություններն օրինականացվել են միայն 13 նահանգներում եւ Կոլումբիա շրջանում: Դաշնային մակարդակով նույնասեռ ամուսնությունները նախկինի պես փաստացի օրինական  չեն համարվում: