Սոմալեցի ծովահենները մարտի 5-ին Մադագասկարի ափերից ոչ հեռու նավթ տեղափոխող նորվեգական նավ են զավթել։

UBT Ocean նավի վրա, տարբեր տվյալներով, 21-ից 24 մարդ է գտնվում։ Ինչպես հայտնում է Reuters-ը, Արաբական Միացյալ Էմիրություններից Տանզանիա ուղեւորվող նավի հետ կապը կորել է ուրբաթ առավոտյան։

Անձնակազմի անդամների ազգային պատկանելության մասին դեռեւս ոչինչ չի հաղորդվում։ Տվյալներ կան միայն նավի մասին. նրա բեռնատարողությունը 9 հազար տոննա է, իսկ երկարությունը՝ 120 մ։