Ամերիկացի գիտնականները փորձարկում են կատարել, որը ցույց է տվել, որ կանայք առավել հեշտ են տանում սթրեսը, քան՝ տղամարդիկ:

Պատճառը կնոջ ուղեղում էստրոգեն հորմոնի ազդեցությունն է: Փորձը կատարվել է տարբեր սեռերի մկների վրա:

Կրծողներին փակել են վանդակներում եւ մեկ շաբաթ անց գնահատել նրանց սթրեսի ռեակցիան: Էգերի ուղեղում էստրոգենի բարձրացված մակարդակ է արձանագրվել, ինչն էլ օգնել է միացնել գլխուղեղի «պաշտպանական» մեխանիզմները, գրում է «ԳՈՒԴՈԿ»-ը:

Ներկայումս գիտնականները նախատեսում են հետազոտել ուղեղի վրա էստրոգենի ազեցության մեխանիզմը: