Համացանցում վերջերս  «հալալ Googlе» է հայտնվել, որն արգելափակում է իսլամի օրենքներին հակասող տեղեկատվությունը, հողորդում է  RT-ն:

«Halalgoogling»-ը գործում է հայտնի  «Google» համակարգի սկզբունքով, սակայն նրանից տարբերվում է ֆիլտրի առկայությամբ, որը ավտոմատ կերպով արգելափակում է  շարիաթի օրենքներին հակասող կամ կրոնական վիրավորանք պարունակող տեղեկատվությունը:

«Հալալ» պորտալը նաեւ արգելափակում է մուտքն այն կայքեր, որոնք պարունակում են պոռնոգրաֆիայի, նույնասեռականության, մոլախաղերի մասին, ինչպես նաեւ հակաիսլամական քարոզչական նյութեր: