Թաիլանդի 119-ամյա բնակիչ Կամուն, չնայած պատկառելի տարիքին, ակտիվ կենսակերպ է վարում եւ անգամ ամեն օր ձկնորսության է գնում: Հյուսիսային Մաե Հոնգ Սոն նահանգի իշխանությունները մտադիր են նրա մասին տեղեկություններ ուղարկել Գինեսի գրքին:

Կամուն ծնվել է 1894թ մայիսի 8-ին: Նա մեծացրել է 4 երեխաների եւ մինչ օրս բնակվում է սեփական տանը` խնամք չպահանջելով: Ամբողջ կյանքում նա գերադասում է օգտագործել պարզ սնունդ` բրինձ եւ ձուկ, ինչպես նաեւ չիլի պղպղեղ, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին ճապոնական Օսական քաղաքի 115-ամյա բնակչուհի Միսաո Օկավան գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում` որպես մոլորակի ամենատարեց մարդ: