Աշակերտուհին, որի աջ ոտքը ծնված օրից ութ սմ-ով կարճ էր ձախից, որոշել է ավարտական երեկոյին բարձրակրունկ կոշիկ հագնել։ Դրա համար ստիպված են եղել կտրել նրա ոտքը։
FederalPost-ը գրում է, որ ոչ ոք չէր հավատում, թե նա կարող է ներկայանալ երեկոյան զգեստով ու բարձրակրունկներով։ Սակայն բժիշկներին հաջողվել է պրոթեզավորման միջոցով իրականացնել աղջկա երազանքը։
Մոտ 8.000 դոլար արժեցող պրոթեզը Իզաբելին հնարավորություն է տվել նախորդ շաբաթ մասնակցել ավարտական երեկոյին։ Աղջիկը հագել էր կարմիր զգեստ եւ փայլուն արծաթագույն բարձրակրունկ կոշիկներ։
«Բոլորը զարմացած էին՝ տեսնելով, թե որքան բնական տեսք ունի ոտքս։ Երեկոն հիանալի էր, ես ինձ հիանալի էի զգում, եւ ամբողջ երեկո կարողացա մնալ բարձրակրունկներով, թեեւ սովորաբար ցածր կոշիկներ եմ հագնում… Միակ խնդիրը իմ մյուս ոտքն էր, որն օրվա վերջում արդեն ցավում էր», - ասել է նա, հայտնում է From-ua.com-ը:
Իզաբելը 18 ամսական էր եղել, երբ բժիշկները նրա մոտ հազվագյուտ հիվանդություն են ախտորոշել: Հիվանդության պատճառով նրա աջ ոտքը ութ սմ կարճ էր ձախից:





























