Ռուսաստանի Կեմերովի մարզի 74-ամյա բնակիչ Արկադի Էրսկին դարձել է Կեմերովոյի համալսարանի ամենատարեց դիմորդը:

«Որքան հիշում եմ, նա ամենատարեց դիմորդն է, որը փորձում է համալսարան ընդունվել: Եղել են 50-ից եւ 60-ից բարձր տարիքի դիմորդներ, սակայն սա յուրօրինակ ռեկորդ է: Արկադի Էրսկին «իրավագիտություն» մասնագիտության հեռակա ուսուցման փաստաթղթեր է հանձնել», - հայտնել է բուհի ընդունող հանձնաժողովի նախագահի տեղակալ Օլեգ Բայեւը:

Տարեց դիմորդն ունի միջին մասնագիտական կրթություն եւ «շինարար-տեխնիկի» որակավորում: «Ռուսաստանի ձայնը» հայտնում է, որ դիմորդն իրավաբանական կրթության անհրաժեշտություն է ունեցել, քանի որ աշխատում է որպես արտահաստիքային թղթակից եւ գործի բերումով բախվում է ընթերցողների հարցերի, որոնք  իրավաբանական մասնագիտական իմացություն են  պահանջում: