Կալորիան մթերքի սննդարարության մասին վկայող հիմնական տեղեկությունն է: ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտի վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ ապրանքների կալորիականության գնահատումը ճիշտ չէ: Իսկ հագեցվածության էֆեկտը շատ բանով պայմանավորված է հոգեբանական գործոնով, գրում է Live Science-ը:
Այսպիսով, կալորիականությունը որոշվում է նրանով, թե սննդի քայքայման արդյունքում ինչ չափի ջերմություն է անջատվում: Սակայն ոչ բոլոր սննդամթերքներն են այրվում: Ստացվում է, որ եթե ուտելիքից ստացված էներգիան գնում է ծամելու կամ մարսելու վրա, դա դուրս է գալիս կալորիականությունից:
Հետազոտոթյունների արդյունքում պարզվել է, որ օրինակ գետնանուշի կոլորիականությունը չի համապատասխանում իրականությանը, եւ ավելի է 5%-ով, իակ ահա նուշի դեպքում տարբերությունը 20% է: Շեղումների հիմնական պատճառը ընկույզի մեջ ճարպ պարունակող նյութերն են, հաղորդում է «MedDaily.ru»-ն:
Ինչ վերաբերում է հոգեբանությանը, ապա գիտնականները 52 անձանց շրջանում գիտափորձ են անցակացրել` նրանց տալով բալի ըմպելիք եւ սկզբում ասելով, որ այն ծանրացնում է ստամքոսը, իսկ հետո ասել, թե թեթեւ մարսվում է: Առաջինի դեպքում այն օգտագործողների մոտ հագեցածության զգացողություն է առաջացել:




























