«Forbes» ամսագիրը կազմել է այն վայրերի վարկանիշային ցուցակը, որտեղ մուլտիմիլոնատերերը նախընտրում են անշարժ գույք գնել:
Առաջին տեղում Լոնդոնն է: «Լոնդոնի էլիտար թաղամասում կարող են հարեւանությամբ գտնվել ասիացի գործարարի, մերձավորարեւելյան բռնապետի կամ ռուսաստանցի օլիգարխի տները: «Knight Frank» ռիելթորական ընկերության գնահատականով` բրիտանական մայրաքաղաքը հարուստներին կգրավի առնվազն 10 տարի եւս»,-նշում է «Forbes»-ը:
Երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցնում են Նյու Յորքն ու Հոնկոնգը: Սակայն, ըստ վերլուծաբանների, 10 տարի անց Հոնկոնգն իր տեղը կզիջի Պեկինին: Վարկանիշային ցուցակում են նաեւ Փարիզը, Սինգապուրը, Մայամին, Ժնեւը, Շանհայը, Պեկինն ու Բեռլինը:




























