Գիտնականների միջազգային խումբը, որը ղեկավարում է բրիտանացի պրոֆեսոր Քրիս Փրաուդը, առաջարկել է քաղցկեղի դեմ պայքարել «քաղցի մեթոդով»: Նրանց հաջողվել է առանձնացնել այն առանցքային սպիտակուցը, որի դեֆիցիտը քաղցկեղային բջիջներին զրկում է սնունդից: Այդ սպիտակուցի արգելափակումը թույլ է տալիս օնկոլոգիական հիվանդությունների կետային թերապիա ապահովել` վնաս չհասցնելով ողջ օրգանիզմին:
Խոսքը «eEF2K» սպիտակուցի մասին է, որն ակտիվանում է մեկ այլ սպիտակուցի` AMPK-ի միջոցով, որը վերահսկում է բջիջի էներգետիկ բալանսը, գրում է «Medporal.ru»-ն:
Գիտնականները պարզել են, որ այդ մետաբոլիկ ճանապարհը` AMPK-eEF2K, չորորակ ուռուցքների էներգամատակարարման համար ծայրահեղ նշանակություն ունի, իսկ առողջ բջիջները բավարարվում են միայն AMPK-ով: Քաղցկեղային բջիջները դեֆիցիտի ժամանակ ակտիվացնում են AMPK-eEF2K ուղին ու ստանում էներգիա:
Գիտափորձերը ցույց են տվել, որ «eEF2K» արգելափակումը քաղացկեղային բջիջներին զրկում է սնունդ ստանալու հնարավորությունից:




























