Հայտնի գրող Ջոան Ռոուլինգը, ով Հարրի Փոթերի մասին ստեղծագործության հեղինակն է, հրապարակել է The Cuckoo's Calling անվանումը կրող դետեկտիվ ստեղծագործությունը՝ Ռոբերտ Գելբրեյթ կեղծանունով, հաղորդում է The Sunday Times-ը:
Ռոուլինգի խոսքով՝ ինքն «ազատություն» է զգացել, գիրքը կեղծանունով եւ առանց գովազդային աղմուկի հրատարակելով: Գրողը նաեւ հավելել է, որ հույս ուներ այդ գաղտնիքը ավելի երկար պահել: Գիրքը լույս է տեսել այս տարվա ապրիլին՝ 1,5 հազար տպաքանակով, հաղորդում է Forbes-ը:
1997-2007 թվականներին Ռոուլինգը 7 գրքից բաղկացած շարք է տպագրել Հարրի Փոթերի մասին: Գրքերը տպագրվել են 400 մլն տպաքանակով եւ թարգմանվել 65 լեզուներով:




























