Բանգկոկի Չուլալոնգկորն թագավորի անվան համալսարանում հուլիսի 15-ին ներողություն են խնդրել Ադոլֆ Հիտլերի պաստառի համար, որն ավելի վաղ հայտնվել էր բուհի շենքի մոտ։ Ներողությունը տեղադրվել է Facebook-ում՝ ուսումնական հաստատության էջում։ Նկարին ուշադրություն է դարձրել Սիմոն Վիզենտալի իրավապաշտպան կենտրոնը։

Համալսարանի ներկայացուցիչները Վիզենտալի կենտրոնին ուղղված նամակում բացատրել են, որ ուսանողները, որոնք պաստառը նկարել են ավարտական երեկոյի համար, չեն գիտակցել իրենց արարքի նշանակությունը, հաղորդում է «Lenta.Ru»-ն:

Կոմիքսների սուպեր-հերոսների թվում Հիտլերին պատկերող պաստառը հայտնվել է նախորդ շաբաթ՝ գեղարվեստական եւ կիրառական արվեստի ֆակուլտետի մոտ: Սիմոն Վիզենտալի կենտրոնի կայքում հրապարակվել է լուսանկար, որտեղ մի երիտասարդ աղջիկ, Հիտլերի նկարի ֆոնի վրա, ձեռքը նացիստական ողջույնի դիրքում է պահում:

Չուլալոնգկորն թագավորի անվան համալսարանը Թաիլանդի հնագույն ուսումնական հաստատություններից է: Այն հիմնադրվել է 1917թ՝ Ռամա 6-րդ թագավորի կողմից: