Ամերիկացի գիտնականները պարզել են, որ լոգանքի համար նախատեսված սովորական եւ ոչնչով չառանձնացող աղը կարող է յոււրօրինակ նարկոտիկ կախվածություն առաջացնել:

Առնետների վրա փորձարկում իրականացնելով՝ Լա-Հոյայում Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ վերոհիշյալ ապրանքի ակտիվ բաղադրատարր հանիդսացող մեթիլենդիոքսիպիրովալերոնը կարող է լուրջ կախվածություն առաջացնել, որը գերազանցում է անգամ մետամֆետամինից կախվածությունը:

Գիտնականներն ընդգծում են, որ դատելով փորձարկման ենթարկված առնետների վարքից, կարելի է ենթադրել, որ մարդկանց մոտ լոգանքի համար նախատեսված աղից կախվածությունը կարող է դրսեւորվել որպես կոմպուլսիվ դերմատիլլոմանիա՝ սեփական մաշկի նկատմամբ կպչուն ուշադրություն, հաղորդում է ԻնտերՆովոստին:

Մեթիլենդիոքսիպիրովալերոնը հզոր հոգեխթանիչ է: Այն պատրաստվում է կատա նարկոտիկ բույսի ակտիվ բաղադրիչից: Արաբական թերակղզու, ինչպես նաեւ Հյուսիսային ու Արեւելյան Աֆրիկայի բնակիչները ծամել են այդ բույսի տերեւները, ինչը նրանց յուրօրինակ տրանսային վիճակի է հասցրել: