Տոկիոյում, որտեղ առաջին անգամ «կատուների սրճարան էր» բացվել, հիմա էլ այցելուները հնարավորություն կունենան ճաշել այծերի հետ:

Սրճարանի  այցելուները կարող են ոչ միայն տեսնել կենդանիներին, այլեւ խաղալ Սակուրայի եւ Շոկոլադի հետ, ինչպես նաեւ զբոսնել քաղաքում` որոշակի վճարում կատարելուց հետո:

Սրճարանի տիրուհի Ռենա Կավագուտին շատ այցելուներ  ունենալու նպատակով ձեռք է բերել սեւ եւ սպիտակ այծերին` Սակուրային եւ Շոկոլադին,  այդպիսով փորձելով  իր հաստատությունը հրապուրիչ դարձնել տեղի կենդանասերների շրջանում:

Նա հայտնել է, թե ծրագրում է  ընդլայնել բիզնեսը եւ հիմա մտածում է սրճարանում ոչ մեծ փիղ ունենալու մասին: