Բջջային հեռախոսի վրա ծախսած ժամանակի եւ ուսանողների վիճակի միջեւ ուղիղ կապ կա, գրում է «The Times of India»-ն` վկայակոչելով Քենթի համալսարանի հետազոտության արդյունքները:

Պարզվել է, մշտապես բջջայինց օգտվող ուսանողները չեն կարող պարծենալ ֆիզիկական լավ վիճակով, քան նրանք, ովքեր հեռախոսից օգտվում են օրական ընդամենը մեկ ժամ: Երբ մարդը ժամերով զբաղվում է  հեռախոսով, նա հակված է ավելի քիչ շարժվելու:

Իսկ երբ չկա պարբերական ֆիզիկական ծանրաբեռնվածություն, օրգանիզմում  որոշ պրոցեսներ են սկսվում, մասնավորապես, հաճախանում է սրտի աշխատանքը, ոսկորները բարակում են, վատանում է արյան շրջանառությունը եւ այլն:

Գիտնականներն  առաջարկում են  հատուկ  իրազեկման արշավներ իրականացնել  եւ անգամ մարզումների ուղեգիրներ տալ: Ստացվում է, որ ֆիզիկական ակտիվության ցածր մակարդակը անհրաժեշտ է բուժել որպես առանձին հիվանդություն, ոչ թե որպես կողմնակի ազդեցություն: