Համարվում է, որ կանայք, որպես ավելի զգայուն էակներ, հեշտ են կորցնում գլուխն ու ընկնում սիրային ցանցի մեջ: Սակայն նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ ուժեղ սեռի բազմաթիվ ներկայացուցիչներ ավելի ռոմանտիկ են, քան կանայք: Եւ ավելի հաճախ են տրվում ուժեղ զգացմունքներին առաջին հայացքից:

Հարցմանը մասնակցած տղամարդկանց 25 տոկոսը խոստովանել է, որ սիրահարվում են վայրկենապես: Եւս 29 տոկոսն ավելի կայուն է, սիրահարվում է առաջին ժամադրությունից հետո, գրում է Global-Science.ru-ն:

Իսկ կանայք, ընդհակառակը, ավելի զուսպ են սիրային հարցերում: Ըստ հարցման, կանանց միայն 20 տոկոսն է ասել, թե ընդունակ է սիրահարվել առաջին հայացքից: Եւ միայն յուրաքանչյուր երրորդը տարվում է տղամարդով առաջին ժամադրությանը:

Ըստ փորձագետների, բանն այն է, որ սիրային զգացմունքներն ակտիվացնում են տղամարդու եւ կնոջ ուղեղի տարբեր հատվածներ: Տղամարդիկ ավելի սիրում են «աչքերով, վիզուալ առումով ավելի մոտիվացված են, ուստի ավելի արագ են սիրահարվում: Իսկ կանայք հակված են ավելի երկար գնահատել տղամարդու ներքին աշխարհը: