Այգու առկայությունը կարող է զգալիորեն բարելավել մարդու էմոցիոնալ վիճակը: Gardeners' World բրիտանական հանդեսի կողմից հարցված 1500 բրիտանացիների մեծ մասը հայտնել է, որ այգում աշխատելով ավելի քիչ են իրենց դժբախտ զգում կամ տառապում դեպրեսիայից, գրում է The Independent-ը:

Այգի ունեցողների 80 տոկոսը գոհ է իր կյանքից: Այգի ունեցողների 93 տոկոսը կարծում է, որ ծաղիկներին հետեւելը բարելավում է տրամադրությունը: Զգացմունքային ֆոնի համար օգտակար է նաեւ զբոսանքը, ձկնորսությունն ու համակարգչի առջեւ նստելը: Զբոսնել սիրողների 78 տոկոսն է գոհ իր կյանքից, խնդիրներ ոչւնեն ձկնորսների 75 եւ համակարգչի առջեւ նստողների 73 տոկոսը: Իսկ հոբբի չունեցողների մոտ այդ թիվը 55 տոկոս է, հաղորդում է

MedDaily.ru-ն:

Էսսեքսի համալսարանի պրոֆեսոր Ջուլս Պրետտիի խոսքով, տրամադրության աննշան բարձրացումը տեւական կերպով ազդում է առողջության վիճակի վրա: