Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները ուսումնասիրել են, թե ինչպես են միանգամից երկու վատ սովորույթները` ծխելն ու ալկոհոլ օգտագործելն ազդում ուղեղի աշխատանքի վրա: Արդյունքները բավականին անմխիթարական են ստացվել:

Պարզվել է, ալկոհոլ օգտագործող ծխողների մոտ մտավոր ունակությունները  36 տոկոսով ավելի արագ են նվազում, քան նրանց մոտ, ովքեր չեն ծխում եւ չափավոր են ոգելից օգտագործում:

Հետազոտությունը տեւել է տասը տարի, որին մասնակցել է 45- 69 տարեկան 6 500 մարդ: Թեեւ ուսումնասիրությունը տեւել է տասը տարի, սակայն ծխող-խմողների մոտ ուղեղը ծերացել է կարծես 12 տարով:

Մասնագետների կարծիքով` մտավոր ունակությունների նվազումը կարելի է արգելակել, սակայն դրա համար նախ պետք է ազատվել վատ սովորույթներից, գրում է «Российская газета»-ն: