Angry Birds Star Wars II խաղը App Store օնլայն խանութում կհայտնի սեպտեմբերի 19-ին, գրում է Digit.ru-ն՝ վկայակոչելով ընկերության պաշտոնական բլոգը:

Angry Birds Star Wars II-ում, բացի նոր լեւելներից, հերոսներից ու պարգեւներից, հնարավորություն է ընձեռնվում փոխանցվել Hasbro-ի 30 կերպարներ վիրտուալ իրականություն Telepods մոդուլի օգնությամբ: Դրա համար հարկավոր է պլանշետի կամ սմարթֆոնի տեսախցիկով նկարել խաղալիքը, սքանավորել այն, եւ համապատասխան պերսոնաժը կհայտնվի մարտադաշտում:

Այժմ կարելի է ընտրել, թե պայքարող որ կողմից խաղալ՝ թռչունների, թե խոզերի:

Angry Birds խաղը գլխավորում է iPhone-ի համար ամենամեծ ժողովրդականություն վայելող վճարովի խաղը Apple App Store-ի պատմության ողջ ընթացքում: