Արգենտինայի նախագահ Կրիստինա Ֆերնանդես դե Կիրշները վերջապես տատիկ է դարձել: Երկուշաբթի գիշերը նրա որդին՝ Մաքսիմոն եւ կինը՝ Ռոսիո Գարսիան առաջնեկ են ունեցել, որին անվանակոչել են Նեստոր Իվան Կիրշներ: Ծննդաբերությունը տեղի է ունեցել Օտամենդի կլինիկայում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Պետության ղեկավարը, ով գտնվում էր հարավային նստավայրում, արտակարգ կարգով մեկնել է մայրաքաղաք, որպեսզի անձամբ շնորհավորի երիտասարդ ծնողներին: Երեխայի Նեստոր անունը տրվել է ի պատիվ պապու՝ 2003-2007 թվականներին Արգենտինան կառավարած Նեստոր Կիրշների: Նա մահացել էր 2010թ. 60 տարեկան հասակում:

Բացի Մաքսիմոյից Արգենտինայի նախագահն ունի դուստր՝ Ֆլորենսիան, ով ծնվել է 1990թ.: