Երկարատեւ «պասը» բարելավել է մի քանի կրծողների աղիների միկրոֆլորայի վիճակը, ինչը մի քանի շաբաթով երկարացրել է նրանց կյանքը ի տարբերություն գիտափորձի մասնակից մյուս կրծողների, պարզել են գիտնականները: Հետազոտության արդյունքները հրապարկվել են «Nature Communications» ամսագրում:
Ըստ գիտնականների` օրգանիզմի եւ աղիների միկրոֆլորային միջեւ կա որոշակի փոխկապակցվածություն: Դիետայի փոփոխություւնը հանգեցնում է բակտերիաների կազմի փոփոխության, ինչն էլ բերում է նյութափոխանակության փոփոխությունների: Օրինակ, վերջերս հետազոտողները պարզել էին, որ գեր մարդկանց միկրոֆլորայի բակտերիաներն ունակ են ճարպակալում եւ դիաբետ առաջացնել նաեւ «մաքուր» աղիներով մկների մոտ:
Հետեւելով «պասի մեջ գտնվող» մկներին, գիտնակաները նկատել են, որ նրանց աղիներում գրեթե չկան պոտենցիալ վտանգավոր միկրոբներ եւ կան մի շարք օգտակար բակտերիաներ: Սա էլ պարզաբանում է, թե ինչու են «պաս պահող» մկները միջինը 20%-ով ավելի երկար ապրում մյուսներից:





























