Բրյուսելի թանգարանից մոտավորապես 10 թանկարժեք կտավներ են առեւանգել, այդ այդ թվում Ջեյմս Էնսորի եւ Քեյս Վան Դոնգենի երկու հայտնի աշխատանքները:
Պատկերասրահում ցուցադրված են 15-19-րդ դարի ֆլամանդացի եւ իտալացի նկարիչների ստեղծագործություններ, այդ թվում՝ Ռեմբրանտի եւ Վան Գոգի աշակերտների:
«Առեւանգվել են պատմական մեծ արժեք հանդիսացող մի քանի կտավներ»,-հայտարարել է Van Buuren թանգարանի պահակ Իզաբել Անսպախը: Նա հրաժարվել է հայտնել գողացված գլուխգործոցների մոտավոր արժեքը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Անսպախի խոսքով՝ հանցագործները թանգարան են ներխուժել հուլիսի 15-ի գիշերը՝ կոտրելով մուտքի դուռը: Ազդանշանային համակարգը գործել է, սակայն կողոպտիչները շատ արագ են գործել եւ իրենց նպատակին հասել են մոտավորապես 52 րոպեների ընթացքում:





























