Ոստիկանները պարզել են մեկ շաբաթ առաջ Մեծավան գյուղի տներից մեկից գողություն կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հուլիսի 11-ին, Մեծավան գյուղի մի բնակչուհի ոստիկանության Տաշիրի բաժնում հաղորդում էր տվել, որ մուտքի դուռը կոտրելով՝ հոր` Պրիվոլնոյե գյուղում գտնվող տնից գողացել են մոտ 600-800 հազար դրամ:

Ոստիկանները պարզել են, որ գողությունը կատարել է 26-ամյա Գուրամ Խ.-ն, որի տան խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է 720 հազար դրամ:

Գուրամ Խ.-ն ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն: