Գյումրիում, այսօր՝ հուլիսի 17-ի գիշերը, արտառոց միջադեպ է տեղի ունեցել Գյումրիում: Ըստ NEWS.am-ի տեղեկությունների, 30-ամյա երիտասարդն իրենց տանը, կենցաղային վիճաբանության ժամանակ դանակահարել է մորն ու կնոջը՝ որովայնի շրջանում հասցնելով վնասվածքներ:

Նրանց տեղափոխել են Գյումրիի հիվանդանոց, իսկ որդին ձերբակալված է: Դեպքի վերաբերյալ ոստիկանությունից NEWS.am-ի հետ զրույցում միայն հայտնել են, որ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 112 հոդվածով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելը: Հիվանդանոց են տեղափոխվել մայրը՝ Անիչկա Չաքմիշյանն ու կինը՝ Արփինե Չաքմիշյանը, իսկ ձերբակալվածը Արթուր Չաքմիշյանն է:

Շիրակի մարզային քննչական բաժնում կատարվում է նախաքննություն: