Հայաստանի քաղաքաշինության փոխնախարար Ավագ Հակոբյանը հրաժարական է տվել: Այդ մասին NEWS.am-ին հայտնի է դարձել իր աղբյուրներից:
Նշենք, որ Ավագ Հակոբյանը փոխնախարարի պաշտոնում նշանակվել էր «Օրինաց երկիր» կուսակցության քվոտայով եւ ազատվել է ՕԵԿ քաղխորհրդի որոշմամբ: Վերջին շրջանում շրջանառվում էր տեղեկությունը, որ նա հրաժարական է տալու, իսկ հուլիսի 9-ին ՕԵԿ Քաղաքական խորհուրդն իր որոշմամբ ՀՀ Քաղաքաշինության նախարարի տեղակալի պաշտոնում երաշխավորել է ՕԵԿ վարչության անդամ Անուշավան Այվազյանի թեկնածությունը փոխնախարարի պաշտոնում:





























