Ձերբակալվել է ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնի պետի օպերատիվ գծով նախկին տեղակալ Սարգիս Կասյանը:
ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, թե վերջինս ձերբակալվել է Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով քննվող քրեական գործով տարբեր քաղաքացիներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու համար: Նախաքննության մարմինը հիմնավոր կասկածներ ունի, որ Սարգիս Կասյանի հանցավոր գործունեությունից տուժածներն անհամեմատ շատ են:
Նրանք, ովքեր տուժել են Սարգիս Կասյանի գործողություններից կարող են դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն (010 511 601, 511 607) կամ ՀՀ ոստիկանության համապատասխան բաժին:




























