«Երեւան Ջուր» ՓԲԸ-ի 1-85 հեռախոսային կենտրոնում տեղեկություններ են ստացվել, որ մայրաքաղաքի մի շարք թաղամասերում, այդ թվում Արաբկիրում, Նոր Նորքում եւ Մալաթիա-Սեբաստիայում, «7star» անվանմամբ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը բնակիչներին առաջարկում է մատուցել ջրի զտիչի մաքրման եւ սպասարկման ծառայություն, որի դիմաց գանձում է 200-ական դրամ:
Այս կապակցությամբ «Երեւան Ջուր» ՓԲԸ հայտնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ ընկերությունը որեւէ կապ չունի նշված կազմակերպության հետ: Վերջինս գործում է ինքնուրույն, ծառայության մատուցման առաջարկությունն անում է սեփական նախաձեռնությամբ ու պատասխանատվությամբ:
Ընկերությունը տեղեկացնում է նաեւ, որ զտիչը հանդիսանում է շենքի ներքին ցանցի բաղկացուցիչ մասը, որի տեխնիկական սպասարկումը չի մտնում Երեւան Ջուր ՓԲԸ կողմից մատուցվող ծառայությունների շրջանակների մեջ:





























