Երեւանում Հիրոսիմայի ռմբակոծման անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշաքար կտեղադրվի: Ճապոնիայում Հայաստանի դեսպան Հրանտ Պողոսյանը հուլիսի 18-ին կայացած Երեւան-Տոկիո-Հիրոսիմա հեռուստակամուրջի ժամանակ հայտնել է, որ այդ հարցով բանակցություններ են տարվում, եւ ակնկալվում է, որ հուշաքարը շուտով արդեն կտեղադրվի:
Դիվանագետը հայտնել է, որ իր նշանակման պահից ի վեր արդեն երկու անգամ այցելել է Հիրոսիմա, իսկ առաջին անգամ այնտեղ 1987թ. էր եղել:
«Հիրոսիմայի Խաղաղության թանգարան այցելության ընթացքում ես գրառում եմ թողել հյուրերի գրառումների գրքում: Ես գրել եմ. «Հիրոսիմայի ողբերգությունը ոչ միայն Հիրոսիմայի, այլեւ ամբողջ աշխարհի ողբերգությունն էր», - նշել է Հրանտ Պողոսյանը:
Նշենք, որ Հիրոսիմայի Խաղաղության թանգարանի գրառումների գիրքը կհրատարակվի:





























