Բաքվի Շատրվանների հրապարակում երիտասարդ ակտիվիստները բողոքի ակցիա կանցկացնեն: Կայանալիք ակցիայի կապակցությամբ սոցիալական կայքերում արդեն սկսվել են քարոզչական աշխատանք:

Ադբեջանական լրատվամիջոցների համաձայն՝ ակցիան կկայանա հուլիսի 21-ին 15:00-ին: Ակցիան իրականացվում է ընդդիմադիրներին կալանքի տակ պահելու եւ նոր ձերբակալությունների դեմ:

Ցանցում տեղադրված տեղեկությունների համաձայն՝ ակցիան որեւէ կազմակերպության նախաձեռնություն չէ եւ դան կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր համաձայն չեն երկրում իրականացվող ձերբակալությունների հետ:

Ակցիայի կազմակերպիչները պնդում են նաեւ, որ այն խաղաղ բնույթ է կրելու: Ակցիայի յուրաքանչյուր մասնակից իր բերանը կփակի թղթե ժապավենով, որի վրա գրված կլինի. «Լռիր»:

Տեղեկությունների համաձայն՝ ակցիան քաղաքական բնույթ չի կրում եւ որեւէ կազմակերպության կողմից չի իրականացվում: