Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության շենք մտած եւ ծեծկռտուքի պատճառ դարձած քաղաքացու են ձերբակալել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ հուլիսի 18-ին, կեսօրից հետո, Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության շենք է մտել ենթադրաբար գինովցաց մի քաղաքացի եւ փերձել մտել մուտքի վիզաների տրամադրման բաժին։ Ներսում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո քաղաքացուն ձերբակալել են եւ քանի որ վնասվածքներ է ունեցել, ոստիկանության ուղեկցությամբ տեղափոխել են հիվանդանոց։
Քաղաքացու ինքնությունը դեռ պարզ չէ, սակայն լրատվամիջոցներում նշվում է, թե նա ԱՄՆ քաղաքացի է։



























