Չինաստանի 20-ամյա կույր բնակչուհի Ցանգ Տզ Կվանը ուսուցիչներին ապշեցրել է արտասովոր ունակությամբ. Նա շուրթերի եւ լեզվի օգնությամբ գրականություն է ընթերցում: Իր անսովոր տաղանդը նա ցուցադրել է քոլեջի ընդունելության քննությունների ընթացքում:
Կվանի մատների ծայրերն այնքան էլ զգայուն չեն կույրերի համար նախատեսված գրքերն ընթերցելու համար, ուստի նա զարգացրել է այս յուրօրինակ տաղանդը:
Աղջկա առաջին ուսուցչուհու խոսքով՝ Ցանգը արտասովոր ունակություններ ուներ դեռ մանուկ հասակից, ջանասիրաբար պարապում էր՝ ազատ ժամանակ գրքեր ընթերցելով:
Ցանգ Տզ Կվանը խոստովանել է, որ շատ է ամաչում օտարների առաջ գիրք կարդալիս, քանի որ բոլորն իրեն տարօրինակ են համարում, հայտնում է Life News-ը:
Թեեւ ֆիզիկական արատի առկայությանը, Կվանը բոլոր քննություններից բարձր միավորներ է ստացել: Նա իրեն լիարժեք մարդ է զգում եւ որոշել է շուտով վաճառողուհի դառնալ:




























