Եվրոպայում ու Հյուսիսային Ամերիկայում իմացել են, թե ինչ է իսկական արեւադարձային ամառը: Արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում օդի ջերմաստիճանը գերազանցում է 30 աստիճանը: Մեծ Բրիտանիայում շոգից մահացել է ավելի քան 800 մարդ: Շոգն անտանելի է ֆրանսիացիների, իսպանացիների, ինչպես նաեւ ԱՄՆ արեւելյան ափի բնակիչների համար:
Ամերիկյան մայրաքաղաքի փողոցներն անվճար շոգեբաղնիք են հիշեցնում: Հարյուրավոր մարդկանց մոտ կան արեւահարման, ջրազրկման նախանշաններ: Այս մասին հաղորդում է «Vesti.Ru»-ն:
Աննախադեպ շոգի հետ չեն կարողանում հաշտվել բրիտանացիները: Մասնագետների գնահատմամբ` շոգի պատճառով արդեն հարյուրավոր մարդիկ են մահացել: Շոգը հիմնականում ծանր է անդրադառնում տարեցների վրա, որոնք սրտի հետ կապված խնդիրներ ունեն:





























