Արցախի Մարտակերտի շրջանի Առաջաձոր համայնքի բնակիչ Ա. Մնացականյանը համայնքի տարածքում զինամթերք է հայտնաբերել:

ԼՂՀ կառավարության փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած ՓԾ ինժեներասակրավորական խումբը հայտնաբերված զինամթերքը (մեկական միավոր 120 մմ տանկի, 30 մմ ՀՄՄ-ի արկեր եւ 7 հատ Ֆ-1 նռնակ) վնասազերծել են:

Բացի այդ, Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքի բնակիչ Ա. Ասրյանն արտը հնձելիս զինամթերք է հայտնաբերել: Դեպքի վայր մեկնած ՓԾ ինժեներասակրավորական խումբը հայտնաբերված զինամթերքը (մեկ միավոր գնդիկա-բեկորային ավիառումբ) վնասազերծել են: