ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով, ԼՂՀ ԱԳՆ 20-ամյակի կապակցությամբ ԼՂՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան է շնորհվել նախարարության մի խումբ աշխատակիցների:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ միջազգային հարաբերություններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շահերը եւ իրավունքները հետեւողական ներկայացնելու համար ԼՂՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան է շնորհվել մասնավորապես, հետեւյալ անձանց.
Ալբերտ Անդրյան՝ Ռուսաստանի Դաշնությունում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ
Կառլեն Ավետիսյան՝ Հայաստանի Հանրապետությունում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ
Հովհաննես Գեւորգյան՝ Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ։
Նույն օրը Բակո Սահակյանի մեկ այլ հրամանագրով` արտաքին-քաղաքական գործառույթների իրականացման ոլորտում բեղմնավոր աշխատանքի համար եւ ԼՂՀ ԱԳՆ 20-ամյակի կապակցությամբ «Երախտագիտություն» մեդալով պարգեւատրվել են գերատեսչության մի խումբ աշխատակիցներ, այդ թվում`
Արմինե Ալեքսանյանը՝ ԼՂՀ ԱԳՆ աշխատակազմի միջազգային կառույցների եւ հումանիտար համագործակցության վարչության պետ
Ռոբերտ Ավետիսյանը՝ ԱՄՆ-ում եւ Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ
Սեմյոն Աֆիյանը՝ ԼՂՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար - աշխատակազմի ղեկավար:




























