Վրաստանի նոր նախագահը, որը կընտրվի ընթացիկ տարվա հոկտեմբերին, կտեղավորվի նոր նստավայրում` Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատան նախկին շենքում: Միխայիլ Սահակաշվիլին, չի տեղափոխվի եւ կմնա Հավլաբարի իր նստավայրում:

Ավելի վաղ սկսվել են շինության վերանորոգման աշխատանքները, ինչի վրա ենթադրվում է ծախսել 16 մլն դոլար: Ծրագրվում է շինարարական աշխատանքներն ավարտել մինչեւ այս տարվա հոկտեմբեր, իսկ մինչեւ հաջորդ տարվա գարուն նախատեսվում է եւս մեկ բլոկ կառուցել:

Ենթադրվում էր, որ շենքում տեղակայված կլինի Վրաստանի վարչապետի նստավայրը, սակայն Բիձինա Իվանիշվիլին հրաժարվել է այնտեղ տեղափոխվել: Ըստ այդ, որոշվել է, որ այնտեղ բնակվելու են ապագա նախագահը:

Վրաստանի նոր կառավարությունն առայժմ չի որոշել, թե ինչ գործառույթ է կատարելու Հավլաբարում տեղակայված Նախագահական պալատը: Մինչ այդ, վերջերս տված հարցազրույցում Սահակաշվիլին կառավարությանն առաջարկել է տեղափոխվել այդ շենք:

Սահակաշվիլին ներկայացրել է ապագայի իր պլանները եւ կառավարությանն առաջարկել տեղափոխվել նախագահական նստավայր