Ադրբեջանում վթարի է ենթարկվել զինծառայողներ տեղափոխող ավտոբուսը:

Ինչպես ԱՊԱ-ին հաղորդել են Պետական ճանապարհային ոստիկանության Գլխավոր վարչությունում, վթարը տեղի է ունեցել Շամքիր-Գյադաբեյ մայրուղու 4-րդ կմ –ին:

Զինվորականների տեղափոխող ավտոբուսը բախվել է «Toyota Land Cruiser» ամենագնացին եւ կողաշրջվել: Արդյունքում ավտոբուսում գտնվող զինծառայողներից մեկը զոհվել է, 4-5 հոգի ծանր վնասվածքներ են ստացել: Փաստի առնչությամբ հետաքննություն է իրականացվում:

Ադրբեջանական բանակում տարաբնույթ միջադեպերը մշտական բնույթ են կրում: Չնայած դրանք կոծկելու ակտիվ փորձերին, հանրությունը միեւնույն է իմանում է ճշմարտությունը: Ադրբեջանական աղբյուրների հաղորդմամբ` նախորդ տարի ԶՈւ-ը 97 զինծառայող են կորցրել, որոնցից 77-ը՝ տարաբնույթ միջադեպերում: