Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցի շենքերից մեկի բնակիչ 21-ամյա Արծրուն Բ.-ն, այսօր՝ հուլիսի 20-ին, վաղ առավոտյան դեղորայքային չարաշահումով հոսպիտալացվել է Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: