Մեծ Բրիտանիայում թիթեռների ամենամյա հաշվառում է իրականացվում: Ակցիային կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Դրա համար բրիտանացիներն ու երկրի հյուրերը պետք է դուրս գան տնից եւ գրանցեն, թե 15 րոպեների ընթացքում ինչ թիթեռ եւ քանիսն են տեսել:
Մասնակիցների խնդիրը հեշտացնելու համար Թիթեռների պահպանության հիմնադրամի կայքում տեղադրվել է գունագեղ բուկլետ, որը պարունակում է Մեծ Բրիտանիայում հանդիպող թիթեռների տեսակներն ու դրանց անվանումները, հաղորդում է 66ru-ն:
Փորձագետների կարծիքով` թիթեռների առկայությունը շրջակա միջավայրի լավի վիճակի ցուցիչ է: Թիթեռների քանակության շարունակական կրճատումը ցույց է տալիս, որ Մեծ Բրիտանիայի բնությունում շատ բան այն չէ:
Թեփուկաթեւավորների հաշվառումը սկսվել է 2013թ հուլիսի 13-ին եւ կավարտվի օգոստոսի 11-ին:





























