Բրազիլացի խոհարարները Ռիո դե Ժանեյրո կատարելիք այցի ժամանակ Ֆրանցիսկոս պապին կառաջարկեն ազգային խոհանոցի կերակրատեսակներ, այդ թվում` խորոված եւ բազմաթիվ արեւադարձային մրգեր:

Պապը կմասնակցի Երիտասարդության համաշխարհային օրվան, որը կկայանա հուլիսի 23-28 Ռիո դե Ժաներյրոյում: Լրագրողների տվյալներով` խոհարարները ստիպված էին էապես կրճատել նախատեսված ճաշացանկը, քանի որ Ֆրանցիսկոս պապը նրանց հաղորդել է, որ գերադասում է պարզ սնունդ: Ճաշացանկի հիմնական բաղադրատարր կկազմեն պայ-դե-քեյժուն` պանրային հացը, բրինձն ու լոբին, որոնք բազմաթիվ բրազիլացիների ամենօրյա սննդակարգում են: Այս մասին հաղորդում է NEWSru.com-ը: