Գիտնականները պարզել են, որ բնության մեջ որդերի թշնամիների առկայությունը դրական է ազդում բույսերի վրա. որդերը նման վայրերում ավելի խորքերում են ապրում, հայտնում է ScienceNow-ն։
Ուսումնասիրությունները կատարվել են Տիբեթյան բարձրավանդակի ալպիական մարգագետիններում։ Ուսումնասիրվող վայրերում գիտնականները ուսումնասիրել են գիշատիչ բզեզների քանակությունը եւ հետեւել, թե նրանց ներկայությունը ինչպես է ազդում Pheretima aspergillum որդերի եւ բուսականության վրա։
Այն վայրերում, որտեղ բզեզների հարձակման վտանգի կար, որդերը ավելի խորքում էին ապրում, սակայն նրանց թիվը ընդհանուր առմամբ գրեթե չէր փոխվում։ Միաժամանակ, բույսերի կենսազանգվածի աճը նկատելի ավելանում էր, հայտնում է Lenta.ru-ն։





























