Գերմանիայի բնակիչը եվրոպական Eurojackpot վիճակախաղով 41,5 մլն եվրո է շահել։ Տղամարդը թվերի հաջորդականությունը միակ ճիշտ կռահողն է եղել։ Նա շահումը դեռ չի ստացել եւ, հնարավոր է, դեռ չգիտի իր հաջողության մասին։
Eurojackpot-ն առաջին անգամ խաղարկվել էր 2012թ. մարտին։ Գերմանիայից բացի, մասնակցում են նաեւ 13 այլ երկրներ՝ Դանիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Իտալիան, Նիդեռլանդները, Սլովենիան, Իսպանիան, Նորվեգիան, Շվեդիան, Իսլանդիան, Լատվիան, Լիտվան եւ Խորվաթիան։ Հաղթելու համար խաղացողները պետք է հինգ թիվ գուշակեն եւ լրացուցիչ եւս երկու թիվ՝ 1-ից 8-ը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Գերմանիայի տարածքում ամենախոշոր շահումը գրանցել էր 2007թ. դեկտեմբերի 5-ին։ Գումարը կազմել էր 45,3 մլն եվրո, սակայն այն երեք հաղթողների միջեւ էր բաժանվել։





























