Գիտնականները մշակել են համազգեստ, որը վախեցնում է շնաձկներին: Այն հայտնագործվել է Ավստրալիայում, որտեղ շնաձկները մարդկանց վրա շատ հաճախ են հարձակվում: Դրանց ստեղծումը կապված է գիտնականների նոր բացահայտման հետ, որի համաձայն շնաձկները գույները չեն տարբերում եւ ամեն ինչ տեսնում են սեւ ու սպիտակ երանգներով: Համազգեստը հորինողները նախազգուշացնում են, որ այն չի ապահովում 100 տոկոսանոց անվտանգություն, սակայն էապես բարձրացում է ողջ մնալու հնարավորությունները` շնաձկանը հանդիպելու դեպքում:

Համազգեստներից մեկը նախատեսված է սուզորդների համար եւ կոչվում է Elude: Այն մուգ երկնագույն եւ սպիտակ է, ինչը թույլ է տալիս ձուլվել ջրին: Չնայած որ շնաձկները նեյրոընկալիչների միջոցով կարողանում են մեծ հեռավորության վրա գտնել իրենց զոհին, սակայն հենց հարձակման պահին նրնաք գրեթե անօգնական են դառնում, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Մյուս համազգեստը մշակվել է սրֆինգիստների համար եւ կոչվում է Diverter: Այն բաղկացած է մուգ կապույտ եւ կուացնող սպիտակ գծերից եւ նախազգուշացնում է գիշատիչներին, որ առարկան վտանգավոր է եւ ավելի լավ է չմոտենալ:

Նման հագուստներն արժեն 429 ավստրալական դոլար: