Տոպիրամատ դեղամիջոցը, որը օգտագործում են էպիլեպսիան բուժելու համար եւ որպես նիհարեցնող դեղամիջոց, ունի այնպիսի հատկություններ, որոնք նպաստում են ալկոհոլի եւ թմրամիջոցների դեմ պայքարին, փոխանցում է  The Times of India պարբերականը:

Իրենց տեսությունը հաստատելու համար Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները թեստավորել են 170 կամավորների: 13 շաբաթների ընթացքում նրանք օգտագործել են վերոհիշյալ դեղամիջոցը: Արդյունքում պարզվել է, որ հետազոտվողները չեն ազատվել վնասակար սովորություններից, սակայն ավելի մեծ հաճույքով են շարունակել մասնակցել վերականգնողական ծրագրերին, փոխանցում է «Մեդվեստին»:

Դեղամիջոցն առավել բարենպաստ ազդեցություն է ունեցել այն մարդկանց վրա, որոնք երկար տարիներ կոկաին են օգտագործել: Ընդ որում կարգավորվել եւ կայունացել էր նրանց տրամադրությունը: Առավել լավ արդյունքի հասնելու համար, հետազոտողները բժիշկներին առաջարկել են դեղամիջոցն օգտագործել թերապիային զուգահեռ: